Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ասում են` Հայաստանում բիզնեսն ազատագրված է

Ասում են` Հայաստանում բիզնեսն ազատագրված է
21.01.2024 | 14:44

Հին սովետական անեկդոտ հիշեցի.

15 հանրապետությունների ներկայացուցիչները հավաքվում ու որոշում են թե, որ ազգն է ամենահիմարը, վրացին կանգնում ասում է.

- Зато у нас вино хорошое!..

Մենք ողբում ենք Արցախի կորուստը, մեր եղբայրների մահը, տանջվում Բաքվի բանտերում պահվող մեր հարազատների համար, մտահոգվում երկրի անվտանգությամբ ու քայքայված պետականությամբ, իսկ ինչ-որ պաշտոնյա առավոտ բարի լույսով բիզնեսի ազատականացման մասին է խոսում...

Իսկ ու՞մ են պետք ձեր հավաքագրած դրամական միջոցները, եթե դրանք չեն մեղմելու պատերազմի հետևանքները:

ՈՒմ են պետք ձեր վերանորոգած դպրոցները, եթե այնտեղից հեռացնում եք ազգային կրթությունը:

Մեր ինչի՞ն են պետք ձեր հնդկական զենքերը, եթե դրանք կիսատ են:

Վերջին հաշվով մեզ պետք չեն նոր ճանապարհներ, եթե դրանցով օրը մեջ զինվորի դիակ են տանելու:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3705

Մեկնաբանություններ